ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն հայտարարել է, որ ԵԱՀԿ–ն պատրաստ է նպաստելու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցությանը, եթե այդ երեք երկրները համապատասխան որոշում ընդունեն։ Ան Լինդեն նշել է, որ երեք երկրների տարածաշրջանային համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել։
Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի բացմանը Ան Լինդեն նշել է, որ Արցախյան հակամարտությունը ԵԱՀԿ-ին այն մտքին է հանգեցրել, որ իրավիճակը պետք է տեսադաշտում պահել։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Երեւանը չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացում ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում։