Արցախի ՄԻՊ Գեղամ Ստափանյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթ է արձակել։ Կրակահերթը սկսվել է դեկտեմբերի 2-ին՝ 10:30-ի սահմաններում, եւ տեւել է 10-15 րոպե։
Խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը եւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները։
«Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթի հետեւանքով մարդկային եւ նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել»,– նշել է Արցախի ՄԻՊ Ստեփանյանը։