ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են սահմանային իրավիճակին եւ անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ներկայիս իրավիճակը սահմանագոտում եւ խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները:
Լին Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը եւ խնդիրների խաղաղ կարգավորմանը՛: Դեսպանն ընդգծել է ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ կարեւորել այդ ձեւաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: