Ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում անմիջական շփումներ կունենան։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում մի շարք հարցերի շուրջ անկեղծ զրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Արտաքին գործերի նախարար Լավրովի հետ անկեղծ զրույց ունեցանք տարբեր հարցերի շուրջ: Պայմանավորվեցինք արդյունքների մասին զեկուցել մեր նախագահներին, որոնք մոտ ապագայում ուղիղ զրուցելու հնարավորություն կունենան»,- ասել է Բլինքենը մամուլի ասուլիսում։