ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ստոկհոլմում քննարկել Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման հարցերը։
Լավրովն ու Չավուշօղլուն զրուցել են նաեւ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ Սիրիայի, Լիբիայի եւ Ուկրաինայի իրավիճակի մասին։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համադրել են մոտեցումները երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկել ջանքերի համակարգումը տարածաշրջանային ուղղություններով, դրանց թվում՝ Հարավային Կովկասում»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։