Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ նոյեմբերի ընթացքում Արցախում ծնվել է 178 երեխա, ինչը նախորդ ամիսների համեմատ ռեկորդային է որակել։ Հարությունյանը հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման փուլում սա հերթական կարեւոր իրադարձությունն է համարել: Ըստ Արցախի նախագահի՝ ժողովրդագրական աճը հաջողությունների իրական գրավականն է։
Հարությունյանը վստահեցրել է, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական եւ մեխանիկական աճը խթանելու համար։