Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին ԵԱՀԿ–ում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ջոլին թվիթերյան գրառմամբ Կանադայի անունից համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին։
Մելանի Ջոլին օրերս հորդորել էր լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլերի դիմել` ընդգծելով, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի գտնել հակամարտության խաղաղ լուծումը։
«ԵԱՀԿ–ում հայ գործընկերոջս հետ հանդիպելիս վերահաստատեցի, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած բախումով, ինչի հետեւանքով հայ զինծառայողներ են զոհվել»,– նշել է Կանադայի ԱԳ նախարարը: