Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աղքատությունը Հայաստանում 2020-ին գերազանցել է 2019-ի ցուցանիշը՝ հասնելով վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշին։ 2019-ին Հայաստանում աղքատ էր համարվում բնակչության 43.8%-ը։ 2020-ին այդ թիվը հասել է 47.6-ի:
ՀՀ-ում առանձնացվում է աղքատության 3 հիմնական խումբ։
Առաջին խմբում պարենային կամ ծայրահեղ աղքատներն են՝ մարդիկ, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 23 828 դրամը։ Նրանց թիվը Հայաստանում 0.7% է։ Այսպիսով՝ ՀՀ բնակչության 0.7%-ը սոված է մնում։
Երկրորդ խմբում աղքատության ստորին գծին հասած անձինք են, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 35324 դրամը։ Նրանց թիվը 9.7% տոկոս է։
Երրորդ խումբը աղքատության վերին գծին հասածներն են, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 53 641 դրամը։ Նրանց թիվը 47.6% տոկոս է։
Հայաստանում մեկամսյա նվազագույն պարենային զամբյուղը 35983 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղը` 66568։ Նվազագույն աշխատավարձը Հայաստանում 2020-ին 55000 դրամից դարձել է 68000 դրամ։