Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ստոկհոլմում անցկացվող ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում հնարավոր է։
Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը Եվրախորհրդարանում հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները եւս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում։ Սա կլինի չորրորդ հանդիպումը ղարաբաղյան վերջին պատերազմից հետո։
Եվրոպացի պատգամավորները խորհրդարան էին հրավիրել Հարավային Կովկասի հարցերով զբաղվող Եվրամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է նոյեմբերի 9-ի հրադադարից մեկ տարի անց, եւ Բրյուսելն ինչ քայլեր է ձեռնարկում Արեւելյան գործընկերության անդամ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար։