Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ դեկտեմբերի 3-ին՝ 13։00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956 թվականին ծնված բնակիչ Ս.Ս.-ն հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ կալանավորվել։
Ըստ հաղորդագրության՝ ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Արցախի հիշյալ «քաղաքացին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել մոլորվելու հետեւանքով»:
Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բնակչին հայկական կողմին վերադարձնելու համար բանակցություններ են ընթանում: