Ադրբեջանի Միլի մեջլիսը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է երկրի 2022 թվականի պետական բյուջեն:
Բյուջեով Ադրբեջանի եկամուտների բաժինը 26 միլիարդ 816 միլիոն մանաթ է (15 միլիարդ 800 միլիոն դոլար), ծախսերի բաժինը՝ 29 միլիարդ 879 միլիոն մանաթ (17,6 մլն դոլար):
Բյուջեի եկամտի մոտ 55 տոկոսը նավթի վաճառքն է ապահովելու: Հիմնական արտահանման արտադրանքի՝ նավթի մեկ բարելի գին է սահմանվել 50 դոլարը:
Բյուջեի պակասուրդը կազմելու է 3 միլիարդ 63 միլիոն մանաթ (1,8 միլիոն դոլար):
Պաշտպանության ոլորտին Ադրբեջանը հատկացնելու է 4 միլիարդ 490 միլիոն մանաթ կամ ավելի քան 2 միլիարդ 600 միլիոն դոլար:
Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերականգնման աշխատանքներին կտրամադրվի 2 միլիարդ 200 միլիոն մանաթ (1,3 միլիոն դոլար):
Ադրբեջանի կառավարությունը ենթադրում է, որ երկրի համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 3,9 տոկոս, իսկ սղաճը՝ 4 տոկոս:
Բյուջեի հաստատված նախագիծը պետք է վավերացնի նախագահ Իլհամ Ալիեւը: