Տասնյակ քուրդ ցուցարարներ հավաքվել են Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) շենքի մոտ։ Ցուցարարները թուրքական բանակին մեղադրել են Հյուսիսային Իրաքում քիմիական զենք կիրառելու համար։
Ցուցարարները փորձել են ներխուժել շենք, ուժայինները փակել են շենքի մուտքը։
Հաագայի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մոտ 50 քուրդ ցուցարարներ բերման են ենթարկվել ՔԶԱԿ-ի շենք ներխուժելու փորձի համար։