Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան Ուկրաինային զգալիորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է վաճառել, քան հաղորդվել էր նախկինում։ Խոսքը մի քանի տասնյակ ԱԹՍ-ների մասին է: Առնվազն եւս 24-ը նախատեսվում է ապագայում մատակարարել Ուկրաինա:
Թուրքիայի կառավարությունում եւ Bayraktar-ի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:
Ուկրաինան 2018-ին պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ՝ ոչ պաշտոնական տվյալներով վեց Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք եւ դրանց կառավարման երեք կայան մատակարարելու վերաբերյալ: Մատակարարումներն ավարտվել են 2019-ի նոյեմբերին: Պայմանագրի գումարը կազմել է 69 մլն ԱՄՆ դոլար: