«Նմանատիպ ցնցումներից հետո բարոյահոգեբանական վերականգնման համար կարեւոր է պատմական ճշմարտության հաստատումը, դրա մասին խոսելը, հասկանալը, թե ինչ տեղի ունեցավ, ով էր պատասխանատու, որտեղ էր սխալն ու ճիշտը։ Ցանկացած սխալ կարող է լինել ներելի եւ հասկանալի, եթե այն իրականացնողն ընդունում է եւ ստանձնում է սխալն ուղղելու պատասխանատվություն»,- կարծում է Երեւանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեթերապեւտ Դավիթ Գեւորգյանը։