ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ռուսական «Ռոսդորնիի» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։
Քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Հեռանկարային է համարվել գործակցությունը ճանապարհաշինության, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման հարցերում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քննարկումների միջոցով հստակեցնել համագործակցության կոնկրետ ուղղությունները եւ առկա ներուժն օգտագործել ոլորտի զարգացման համար:
«Ռոսդորնիի» ինստիտուտը Ռուսաստանի ճանապարհաշինության բնագավառում հայտնի կազմակերպություն է, մասնագիտացած է տրանսպորտային ծրագրման, ավտոճանապարհների զարգացման, շինարարատեխնիկական փաստաթղթերի մշակման, նախագծման եւ այլ աշխատանքներում։