Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ պատճառը «հայ պատգամավորների անօրինական այցն է Ղարաբաղ»:
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։