Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական զինված ուժերը հերթական զորավարժություններն են իրականացրել։ Ցամաքային զորքերի հրամանատարական զորամասում մարտավարական վարժանքներն իրականացվել են Քելբաջարի շրջանի ուղղությամբ։
«Զորավարժությունների հիմնական նպատակն էր անձնակազմի հրազենից օգտվելու հմտությունների եւ հրամանատարական ստորաբաժանումների մարտական կարողությունների, ինչպես նաեւ հրամանատարների հմտությունների կատարելագործումը ստորաբաժանումների կառավարման գործում»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։