Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստանին է վերադարձվել Ադրբեջանի կողմից 2021-ի նոյեմբերի 16-ին գերեվարված 10 հայ գերի։ Գերիներին Ադրբեջանից Հայաստան տեղափոխող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։
«Արմենպրեսը» հրապարակել է Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիների անունները․
Երիմյան Նարեկ Վոլոդյայի,
Առաքելյան Արայիկ Արշալույսի,
Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,
Հակոբյան Գևորգ Արայիկի,
Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,
Սարգսյան Հարութ Արամայիսի,
Մանասյան Արտյոմ Սուրենի,
Ավետիսյան Էրիկ Հունանի,
Թևոսյան Արման Արթուրի,
Հակոբյան Տիգրան Արմենի։