Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան եւ Եվրամիության անդամ մի շարք այլ երկրներ բանակցություններ են վարում Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ։
«Այս քայլը կտարբերվի «Թալիբան»-ին քաղաքականապես ճանաչելուց կամ շարժման հետ քաղաքական երկխոսություն սկսելուց: Կփորձենք ներկայացուցչությունը բացել հնարավորինս շուտ»,- ընդգծել է Մակրոնը՝ նշելով, որ դիվանագիտական ներկայացուցչություն բացելուն զուգընթաց անհրաժեշտ կլինի կարգավորել անվտանգության հարցերը: