Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները ԼՂ Մարտակերտ քաղաքի տարածքը մաքրում են պայթյունավտանգ առարկաներից եւ ականազերծում են քաղաքը։
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի եւ գյուղատնտեսական նշանակության հողերի ու անասունների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման խնդիրները:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ականազերծվել է 1,5 հա տարածք: Ընդհանուր առմամբ նախատեսված է մաքրել 400 հա տարածք, աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 պայթյունավտանգ առարկա:
2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 2 322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա: