Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցմամբ պարզվել է, որ յուրաքանչյուր հինգերորդ անչափահաս ռուսաստանցի ընդունակ չէ վերծանելու ԽՍՀՄ (Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միություն) հապավումը։
18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիների 11%-ը խոստովանել է, որ տեղյակ չէ հապավումից, 8%-ն էլ սխալներով է վերծանել:
РБК հեռուստաընկերության պատվերով 1600 ռուսաստանցիների շրջանում անցկացված հետազոտության համաձայն հարցվածների 27%-ը չի կարողացել նշել նախկին ԽՍՀՄ կազմում ընդգրկված հանրապետություններից եւ ոչ մեկը։ Հարցվածների միայն 6%-ն է կարողացել թվարկել նախկին ԽՍՀՄ բոլոր 15 հանրապետությունները, մինչեւ 34 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչների 48–49%-ը 15 հանրապետություններից միայն կեսն է թվարկել:
Սոցիոլոգների պնդմամբ՝ հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 1%-ը ԽՍՀՄ-ը կապել է հալածանքների եւ ԳՈՒԼԱԳ-ի, 5%-ը՝ դեֆիցիտի եւ հերթերի հետ:
Հարցվածների միայն 3%-ն է ԽՍՀՄ-ը նույնացրել ֆաշիզմի դեմ պայքարի ու Հաղթանակի շքերթի հետ: