Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանը դեկտեմբերի 4-ին քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով։
«Մարտունու շրջանում դեկտեմբերի 3-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Միջադեպի հետեւանքով ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի եւ Ադրբեջանի ԶՈՒ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Արցախի քննչական կոմիտեն հայտնել է, որ 1956-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը հայկական կողմին փոխանցվելուց հետո արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են գնդակային մահացու վնասվածքներ: