ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1352805 պատվաստում։
Դեկտեմբերի 6-ի դրությամբ առաջին դեղաչափը ստացել է 835816 մարդ, երկրորդ դեղաչափը՝ 516989 մարդ:
Պատվաստումների ցուցանիշը փաստում է, որ ՀՀ-ում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել: Առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք 45.9 տոկոս են, տղամարդիկ՝ 54.1 տոկոս: Երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանայք 45.2 տոկոս են, տղամարդիկ՝ 54.8 տոկոս:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ընդգծելով պատվաստումների կարեւորությունը, նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված եւ hոսպիտալացմանը սպասող քաղաքացիներ չկան։
Նա ընդգծել է, որ այս պահին հետ են պրոֆիլավորում Երեւանի եւ մարզերի հիվանդանոցները, որպեսզի անցնեն իրենց ընթացիկ սպասարկման ոլորտներին։
Ավանեսյանը շեշտել է, որ ֆինանսական, մարդկային, նյութատեխնիկական շատ մեծ ջանքեր են գործադրել կորոնավիրուսով հիվանդների բուժօգնության նպատակով այդքան մեծ թվով մահճակալներ մոբիլիզացնելու համար։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով եւ դարձել 340818, մահացել է 8 մարդ, ընդհանուր՝ 7691 մարդ: Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1456։
Փաստացի բուժվում է 692 մարդ, ընդհանուր՝ 9787-ը, կատարվել է 3308 թեստավորում, ընդհանուր՝ 2405279-ը, առողջացել են վարակվածներից 778-ը, ընդհանուր՝ 321884 բուժառու։