ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարըն Դոնֆրիդը երեկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի կողմից Հայաստանին 10 գերիներին հանձնելը, ինչպես նաեւ հայկական կողմից ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը գնահատել է որպես դրական իրադարձություն հարաբերությունների բարելավման ուղղությամբ։
Ըստ APA լրատվական գործակալության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրադրության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետկոնֆլիկտային հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցությունների շուրջ։