Խաբարովսկի երկրամասի Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օկրուգի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման ավիազորամասի սպառազինությունում Սու-34 նոր բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանիչ-ռմբակոծիչներ են ստացվել:
Առաջիկայում ինքնաթիռներն օգտագործվելու են ուսուցման ձմեռային ժամանակաշրջանում ուսումնավարժական թռիչքների համար:
Սու-34-ը նախատեսված է հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցների կիրառմամբ ուժեղ հակազդման պայմաններում օպերատիվ եւ տակտիկական խորության վրա հակառակորդի թիրախներին հարվածներ հասցնելու, ցերեկը եւ գիշերը, այդ թվում՝ բարդ օդերեւութաբանական պայմաններում օդային թիրախները խոցելու համար:
Իր մարտական հնարավորություններով Սու-34-ը պատկանում է 4++ սերնդին եւ հնարավորություն է ընձեռում մարտական առաջադրանքները կատարելու առանց պաշտպանական կործանիչների ուղեկցության: