ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են անվտանգությունը նոր ճանապարհի կառուցման ժամանակ։ Ճանապարհը կանցնի կողմերի սահմանազատման գծի երկայնքով` Խրամորթ գյուղից մինչեւ Ասկերան քաղաք:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դանիել Նիկիտինը նշել է, որ Խրամորթ գյուղում իրականացվում են մանրախճի արդյունահանման անվտանգության ապահովման միջոցառումներ։ Աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի երկայնքով, ուստի անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը:
Ճանապարհը կծառայի թե՛ խաղաղ բնակիչներին` որպես բնակավայրերի միջեւ ավելի անվտանգ երթուղի, թե՛ խաղաղապահներին՝ պարեկության նոր երթուղի ստեղծելու համար։ Ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարեվերջ։