Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հրապարակումից երեք օր առաջ Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի շրջանակում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցը եւս բարձրացվել է, ու Բաքուն ներկայացրել է ականների վրա պայթած քաղաքացիների անունները:
Նախօրեին ՄԱԿ-ի միջազգային դատարանը Ադրբեջանի՝ ականապատման քարտեզների վերաբերյալ պահանջը մերժվել է։
Դատարանը չի համարել, որ Հայաստանը պարտավոր է ձեռնարկել քայլեր` աջակցելու Ադրբեջանին իրականացնելու ականազերծում։ Դատարանի վճռով Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը չպետք է քայլեր իրականացնի, որ Հայաստանն այլեւս ականներ չտեղադրի։
ՄԱԿ-ի միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ Հայաստանի՝ ենթադրյալ կատարած ականապատումը տեղի է ունեցել «էթնիկ ադրբեջանցիներին իրենց իրավունքներից զրկելու նպատակով»։