«Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը հրապարակել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։
Հարցման ենթարկվածների 71%-ը նշել է, որ Թուրքիայում լուրջ տնտեսական ճգնաժամ կա, 72․1%-ը պնդել է, որ գործող կառավարությունը չի կարող հաղթահարել ճգնաժամը։ 84․2%-ի կարծիքով՝ ճգնաժամի մեջ մեղավորության ամենամեծ մասնաբաժինը Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է, իսկ հարցվածների 80․3%-ը մտածում է, որ Էրդողանը վատ է կառավարում տնտեսությունը։
Հարցվածների 1260 մասակիցների 56%-ը հայտնել է, որ քվե չի տա Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։
Արտահերթ ընտրությունների դեպքում 30․4%-ը նշել է, որ իր քվեն տալու է գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ), իսկ 27․6%-ը՝ Էրդողանի ղեկավարած իսլամական-պահպանողական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)։