Գերիների հարազատներն իրենց ձայնը լսելի դարձնելու համար այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Ոստիկանությունը մի քանի րոպե անց բացել է պողոտան։ Իրավիճակը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում շարունակում է լարված մնալ։
Ոստիկանական ուժերը վերականգնել են Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը` գերիների ու անհետ կորածների հարազատներից ազատելով Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։
Երթեւեկության վերականգնման ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի շուրջ 1 տասնյակ մասնակիցների։
Գերիների հարազատները պահանջում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20 հոգու կամ դուրս գա փողոց` իրենց հետ հանդիպելու։ Սակայն ԱԺ-ից նրանց հայտնել են, որ Սիմոնյանը միայն 2 հոգու կընդունի, ինչն ավելի է բարկացրել գերիների հարազատներին։