• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիան չի ընդունում ԵՄ որոշումները

aliq 21:41 | 08.12.2021
aliq 21:41 | 08.12.2021
Osman Kavala

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան հաշվի չի առնում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան Օսման Կավալայի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշի նկատմամբ ԵՄ-ում կայացված որոշումները։

Ավելի վաղ հրապարակվել էր ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցչի հայտարարությունը, որում Եվրամիությունն Անկարային կոչ է անում անհապաղ ազատ արձակելու Կավալային եւ Դեմիրթաշին:

«Մենք չենք ճանաչում Կավալայի եւ Դեմիրթաշի նկատմամբ Եվրոպական միության ընդունած որոշումները։ Մենք համարում ենք, որ այդ որոշումները չկան»,- ընդգծել է Էրդողանը։

2016-ի նոյեմբերին թուրքական իշխանությունները ձերբակալել էին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավորների, այդ թվում՝ Դեմիրթաշին եւ կուսակցության մեկ այլ համանախագահի՝ Ֆիգեն Յուքսեքդաղին։ Նրանց մեղադրում են Թուրքիայում արգելված` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի համար։ Պատգամավորները հերքում են այդ մեղադրանքները։

Ինչ վերաբերում է Կավալային, ապա ավելի վաղ Ստամբուլի դատարանը պահպանել էր Թուրքիայի կառավարության տապալման փորձին մեղսակից լինելու մեղադրանքով ձերբակալված հայտնի իրավապաշտպանի խափանման միջոցը: Կավալան Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրն է, որը մասնավորապես աջակցում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում՝ թուրք եւ հայ ազգերի հաշտեցումն ու քրդական հարցի խաղաղ լուծումը:

Թեեւ կառավարության տապալման փորձին մասնակից լինելու մեղադրանքով թուրքական դատարանն ավելի վաղ արդարացրել էր Կավալային, սակայն նույն օրը եւեթ Ստամբուլի դատախազությունը նրան կալանավորելու նոր հրաման էր տվել: Կավալային նոր մեղադրանքներ էին ներկայացվել, այս անգամ՝ Թուրքիայում 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

Էրդողանը դեռ հոկտեմբերի վերջին սպառնացել է արտաքսել Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպաններին՝ թուրք հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Կավալային աջակցող հայտարարության համար:

Ըստ Anadolu գործակալության՝ արեւմտյան մի շարք պետությունների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի եւ Ֆինլանդիայի` Անկարայում գործող դեսպանություններն այսօր հայտարարել են, որ պատրաստ են հետեւելու թուրքական օրենքների պահանջներին եւ չմիջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ 10 երկրների դեսպանություններից Ֆրանսիան ու Գերմանիան չեն միացել այդ հայտարարությանը։

Այս տարվա փետրվարին էլ ԱՄՆ Սենատի երկկուսակցական մեծամասնությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել էր ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ավելի հետեւողական լինի մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

ԱՄՆ կառավարությունը Թուրքիային կոչ էր արել անհապաղ ազատ արձակելու բարերար եւ իրավապաշտպան Օսման Կավալային:

Օսման Կավալա
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ի՞նչ կտա Հայաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը
հաջորդը
Միրզոյանը եւ Լավրովը զրուցել են

Նման հոդվածներ

Անհապաղ ազատ արձակել Օսման Կավալային. ԵԽԽՎ նախագահ

12:37 | 27.04.2022

Էրդողանը կկանգնի պատմության դատի առաջ. թուրք ընդդիմադիր գործիչ

19:56 | 26.04.2022

ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Օսման Կավալայի դատավճռով

15:17 | 26.04.2022

Ցմահ ազատազրկում․ ինչո՞ւ Կավալան

15:06 | 26.04.2022

Օսման Կավալան Թուրքիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման

21:02 | 25.04.2022

Կավալան շարունակում է անազատության մեջ մնալ

15:57 | 21.03.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն