Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ արտգործնախարարությունը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը նախօրեին բողոքի նոտա է հղել:
Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական ակտիվությունը ռուսական սահմանների երկայնքով, այդ թվում ռազմական ավիացիայի թռիչքներն ու ռազմածովային ուժերի վտանգավոր մանեւրները, շարունակում են թափ հավաքել: Ըստ նրա՝ բողոքի նոտայում նախազգուշացվել են նման անխոհեմ քայլերի վտանգավոր հետեւանքները:
«Մեր սահմանների անվտանգային համակարգի ամրությունը փորձարկելուց հետո ամերիկացի զինվորականներն ու նրանց ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անցել են սադրանքների ընդդեմ քաղաքացիական ինքնաթիռների, ինչը վտանգում է օդային տարածքն ու մարդկային կյանքերը»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: