Շախմատի միջազգային ֆեդերացիայից (ՖԻԴԵ) հայտնել են, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը տեղի չի ունենա։
Աշխարհի առաջնությունը՝ 1 միլիոն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով, պետք է անցկացվեր դեկտեմբերի 25-30-ը:
Առաջնության չեղարկման պատճառը կորոնավիրուսի վերաբերյալ երկրի կառավարության նոր սահմանափակումներն են: Ղազախստանի շախմատի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնել առաջնությունն անցկացնելու հաջորդ տարի:
Նուր-Սուլթանում արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանից պետք է մասնակցեին Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Ներկայում ՖԻԴԵ-ն ուսումնասիրում է աշխարհի առաջնության անցկացման այլընտրանքային տարբերակները։