Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ խստորեն դատապարտում են լրագրող, հետազոտող, հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանի եւ նրա գործունեության դեմ վերջերս ծավալվող ատելության եւ սպառնալիքի արշավը։
Անձի ազատ խոսքի եւ կարծիքի արտահայտումը, արժանապատվության հանդեպ հարգանքը, լրագրողի գործունեության անձեռնամխելիությունը ժողովրդավարության հիմնասյուներից են։ Անձի այդ իրավունքների պաշտպանությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, ուստի պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների պատշաճ իրացումը եւ դրանց պաշտպանությունը։
Ակնկալում եւ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին բացահայտել եւ օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել այդ արշավի կազմակերպիչներին ու իրականացնողներին։