ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել: Հակառակորդը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։