Ըստ իրանական ISNA գործակալության՝ Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի կազմակերպության ղեկավար Ջավադ Խեդայաթին հայտնել է, որ Իրանը, Ադրբեջանը եւ Վրաստանը գործարկում են Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տարանցիկ երթուղի։
Թեհրանի այս նախաձեռնության համաձայն՝ երթուղին անցնելու է իրանական Աստարայից դեպի Ադրբեջան, այնուհետեւ՝ Վրաստանի նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Բուլղարիա եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներ։