ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետեւանքով հայկական կողմից հրազենային արձակված կրակոցից թեթեւ վիրավորվել են երկու զինծառայող։ Ժամը 18-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է:
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին՝ 16։25-ից սկսած, ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։
Ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաեւ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան։