Մոսկվայում այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ փոխարտգործնախարարները վստահության եւ կառուցողական մթնոլորտում քննարկել են երկկողմ հրատապություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային օրակարգ:
ՀՀ եւ ՌԴ ԱԳ փոխնախարարների բանակցությունները նախորդել են Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր նախատեսված 3+2 ձեւաչափով ԱԳ փոխնախարարների հանդիպմանը։
3+2 ձեւաչափին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
Վրաստանը հրաժարվել է 3+3 ձեւաչափի աշխատանքներին մասնակցելուց՝ Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։ Պաշտոնական Թբիլիսին մերժել է նախաձեռնությունը՝ նշելով, որ չի կարող համագործակցել Հարավային Օսիան եւ Աբխազիան զավթած Կրեմլի հետ: