ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների ընթացքում ծավալված փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, եւս մի քանի զինծառայող վիրավոր են։ Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաեւ տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա հարձակում են գործել ժամը12-ի սահմաններում։
«Հայկական կողմի պատասխան գործողությունների ընթացքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր»,- նշված է հաղորդագրությունում։
14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո է։