Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիան փորձարկել է լազերային զենքով աշխարհում առաջին Eren անօդաչու թռչող սարքը: 500, 300 եւ 100 մետր հեռավորություններից կատարված լազերային կրակոցների փորձարկումը հաջող է անցել։
Eren լազերային անօդաչու թռչող սարքը հաջողությամբ կրակել է 500, 300 եւ 100 մետր հեռավորությունների վրա։
Eren կոչվող դրոնը նախատեսված է լազերային զենքի օգնությամբ որոշակի հեռավորությունից պայթուցիկ նյութերի ու ռումբերի ոչնչացման համար, առանց սակրավորների մասնակցության։
Փորձարկման փուլի ավարտից հետո անօդաչու թռչող սարքը կհամալրի Թուրքիայի զինուժը: