Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը արտասահմանյան առաջին այցը կատարել է Փարիզ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր նրան ընդունել է Ելիսեյան պալատում։
Հունվարի 1-ից Եվրամիությունում 6 ամսով նախագահում է Ֆրանսիան։ Երկու երկրների ղեկավարները կքննարկվեն միջազգային, ինչպես նաեւ Եվրամիության հրատապ խնդիրները։ Մակրոն-Շոլց հանդիպման օրակարգի հիմնական հարցերից է Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը։