ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումից հետո հարցազրույց է տվել հունական հեռուստաալիքներից մեկին:
Պեսկովն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած եւ թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամի պատճառ դարձած S-400 ՀՕՊ համակարգերի հարցին:
Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարմանը: «ԱՄՆ-ին ոչ մի անգամ չի հաջողվել ինչ-որ երկրի ստիպել փոխել դիրքորոշումը կամ կարծիքը: Մեր քաղաքականությունն այն է, որ համագործակցության համար բաց ենք տարբեր երկրների, մասնավորապես գործընկներների համար»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: