Իտալացի 26 պատգամավորներ հայտարարությամբ դիմել են Դրագիի կառավարությանը՝ կոչ անելով ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին եւ երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։
Իտալացի խորհրդարանականներն ակնկալում են, որ կառավարությունն Արեւելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միություն-Ադրբեջան հարաբերություններում որպես նախապայման կառաջադրի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետեւանքով եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանում գերի վերցված զինվորականների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակումը, սադրիչ եւ ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարումը՝ ի նպաստ կառուցողական հենքի վրա խաղաղ բանակցություններում անկեղծ ներգրավվածության՝ լուծելու համար առկախված խնդիրները՝ ի շահ Կովկասի ամբողջ տարածաշրջանում անվտանգության եւ բարգավաճման:
Կոչը ստորագրած պատգամավորն են Էնրիկո Աիմին, Պաոլա Բինետին, Ստեֆանո Բորգեզին, Անդրեա Կանջինին, Մասսիմիլիանո Կապիտանիոն, Էմիլիո Կարելլին, Լաուրա Կավանդոլին, Ջուլիո Չենտեմերոն, Յարի Կոլլան, Վիտո Կոմենչինին, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովեն, Ռոբերտո Պաոլո Ֆերրարին, Պաոլո Ֆորմենտինին, Նիկոլո Ինվիդիան, Ալվիզե Մանիերոն, Ելենա Մուրելլին, Միկելե Նիտտին, Ջուզեպպինա Օկկիոներոն, Անդրեա Օրսինին, Ալեսսանդրո Պագանոն, Տուլլիո Պատասսինին, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլին, Կատիա Պոլիդորին, Ալբերտո Ռիբոլլան, Մատեո Սալվինին, Օրիետտա Վանինը։