ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում դեկտեմբերի 10-ին մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967-ին ծնված Ա.Հ-ն:
«Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 11-ին ախտորոշվել էր ՔՈՎԻԴ-19, նույն օրը վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրությունում:
Նախարարությունից հայտնել են նաեւ, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում կորոնավիրուսով պայմանավորված մինչ այսօր հետազոտվել եւ բուժում է ստացել 141 դատապարտյալ եւ կալանավորված անձ, փաստացի բուժում է ստանում 42 անձ: