ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ասկերանի շրջանում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման աշխատանքների անվտանգությունը։
Ըստ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Օլեգ Պերվիշովի՝ քանի որ այդ տարածքը կողմերի սահմանազատման գծի մոտ է, շրջանի վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Այս փուլում արդեն մշակվել է ավելի քան 20 հեկտար տարածք: Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մեկ շաբաթում նախատեսել են ապահովել ԼՂ Ասկերանի շրջանում գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 100 հեկտարի մշակման անվտանգությունը։