Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհտիեւին հայտնել է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 միլիոն դոլար։
Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից եւ նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։ Գորիս-Կապան շրջանցիկ ճանապարհը ծանրաքարշ մեքենաները դժվարությամբ են հաղթահարում, քանի որ այն շատ նեղ է։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ ձյուն է գալիս։
«Սպուտնիկ Արմենիան» նշել է, որ Գորիս-Կապան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանից Հայաստան բեռների տեղափոխման համար։ Ադրբեջանը, սահմանային անցակետ տեղադրելով մայրուղու մի փոքր հատվածում, փաստացի ստանում է ամբողջ ճանապարհի վերահսկողությունը։