Ըստ գիտական MedRxiv պորտալի՝ Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականները հետազոտության արդյունքում հայտնել են, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի դեմ Pfizer պատվաստանյութի երկու չափաբաժինների արդյունավետությունը 22,5 տոկոս է:
Հարավաֆրիկյան գիտնականների տեսանկյունից «Օմիկրոնի» չեզոքացման մակարդակը համապատասխանում է ախտանշաններով վարակի դեմ պատվաստանյութի 22,5 % արդյունավետության մակարդակին, ինչը ստիպում է հարցականի տակ դնել պատվաստանյութի՝ վարակից պաշտպանելու ունակությունը: Միեւնույն ժամանակ, հետազոտողները համարում են, որ պատվաստանյութը ի վիճակի է պաշտպանելու հիվանդության ծանր ընթացքից։
Հետազոտությանը մասնակցել են ՀԱՀ Առողջապահության աֆրիկյան հետազոտական ինստիտուտի եւ երկրի այլ գիտահետազոտական հաստատությունների գիտնականներ, որոնք ուսումնասիրել են 12 մարդու արյան պլազմայի նմուշները։
Pfizer ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք դեղաչափերը չեզոքացնում են «Օմիկրոն» շտամը, իսկ պատվաստանյութի երկու դեղաչափերը կարող են բավարար չլինել դրանից պաշտպանվելու համար: