Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն հայտնել է, որ Անկարան ջանում է ռուսաստանյան Սիբիրի տարածքով Չինաստանից Եվրոպա իրականացվող տարեկան 5000 վագոնի հասնող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնել իր տարածքով։
Նախարարը մասնավորապես նշել է, որ թուրքական գնացքները, որոնք Եվրոպայից Մարմարայով, այնուհետեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մետաքսե ճանապարհով հասնում են Չինաստան, կարեւոր դեր են խաղում միջազգային առեւտրում։
Նախարարը հավելել է, որ Թուրքիան նպատակ ունի մեծացնելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծավալը՝ 2024-ի վերջին երկաթուղով տեղափոխել 3 միլիոն ուղեւորի եւ 20 միլիոն տոննա բեռ։