Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն առաջին անգամ պետական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Բենեթը թվիթերյան գրառման մեջ իր այցը պատմական է որակել։
Իսրայելի վարչապետին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիի իր պալատում ընդունել է Էմիրությունների դե ֆակտո ղեկավարը՝ Աբու-Դաբիի թագաժառանգ Մոհամադ Բին-Զայեդը։ Հանդիպման ընթացքում Բենեթն ու Բին-Զայեդը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։
Իսրայելը և ԱՄԷ-ն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2020-ին՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված համաձայնագրի հիման վրա։