2021-ի հունվար-հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի անվտանգության համար ծախսվել է 262,5 միլիոն թուրքական լիրա (մոտ 18,5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայի նախագահի թիկնազորի ամսական միջինը ծախսը եղել է 26 միլիոն լիրա, օրական՝ 870 հազար լիրա (մոտ 62 հազար ԱՄՆ դոլար):
Թուրքիայի ոստիկանական գլխավոր վարչության ֆինանսական հաշվետվություններով՝ նախագահի պահպանության վարչությունը, որտեղ աշխատում են նրա թիկնապահները, 2020-ին ծախսել է 263 միլիոն լիրա (18.9 միլիոն ԱՄՆ դոլար):
Էրդողանի թիկնազորի քանակը խիստ գաղտնի է պահվում: Թվաքանակի վերաբերյալ բոլոր ընդդիմադիր պատգամավորների գրավոր ու բանավոր հարցումներին երբեք հստակ պատասխան չի տրվում:
Ըստ մամուլի տվյալների՝ նրանց թիվը բավականին մեծ է, քանի որ երկրի տարբեր շրջաններ Էրդողանի այցերի ժամանակ ուղղաթիռներից ու զրահամեքենաներից բացի նրան ուղեկցում են երբեմն հարյուրավոր մեքենաներից բաղկացած ավտոշարասյուններ: