Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40000 դեղաչափ կտրամադրի ԵՄ աջակցության ծրագրի շրջանակում։
Արեւելյան գործընկերության`պատվաստանյութերի փոխանակման ծրագրի մեկնարկի մասին հայտարարել է Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեին:
Ծրագրի բյուջեն 35 միլիոն եվրո է։ ԵՄ-ն հոգում է բոլոր ծախսերը` սկսած պատվաստանյութերի ձեռքբերումից մինչեւ դրանց առաքում։ Նախաձեռնությունն ուղղված է Արեւելյան գործընկերության երկրներում բնակչության պատվաստման մակարդակի բարձրացմանը։
Օլիվեր Վարհեին նշել է, որ սա շատ կարեւոր ուղերձ է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ: